Իրանի սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի սեպտեմբերի 29-ին, Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ՝ դկտ. Ֆարանգը, քաղաքապետի տեղակալ՝ դկտ. Էյդին եւ իրենց ընկերակցող պատւիրակութիւնը, մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, նոյն խորհրդի անդամ՝ Վահիկ Թորոսեանի, արժանապատիւ տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ նահատակների ընտանիքների կապ Զարեհ Ղարախանեանի, այցելեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակներ Ռայմոնդ Խաթուն-Նեժադի եւ Հրաչ Յակոբեանի ընտանիքներին: