Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում մատուցւող կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարգի ընթացքում տեղի ունեցաւ «Հանրապետական մաղթանք»՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-ամեակի առթիւ:

«Ս. Յովհաննու» եկեղեցու Ս. Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով հոգեպարար արարողութեան ընթացքում՝ քարոզի փոխարէն, անդրադառնալով «Հանրապետական մաղթանք»-ին, բացատրեց սոյն կարգի իրականացման իմաստը, յատկապէս կարեւորելով, որ այն միջոց է հայրենիքի վերելքի համար բարի մաղթանքներ եւ աղօթքներ ուղղելու առ Բարձրեալն Աստւած:  Սրբազան Հայրն իր խօսքի երկրորդ բաժնում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորանքի խօսք ասաց Իրանում ՀՀ արտակարգ ու լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին եւ դեսպանատան անձնակազմին, ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեան անդամներին, քաղաքացիներին ու աշխարհասփիւռ հայութեանը:

Խօսքից յետոյ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ իրականացւեց «Հանրապետական մաղթանք»-ը:

«Ս. Ստեփանոս» եկեղեցում կիրակնօրեայ Ս. Պատարագը մատուցեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ «Ս. Յովհաննու» եկեղեցում՝ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:  

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարի հեղինակ՝ բրշ. Արա սրկ. Բաղումեան