Կիրակի՝ փետրւարի 11-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն Բարեկենդան տօնը: Տօնախմբութիւնը, միութեան Երէցների եւ Մշակութային միաւորների համատեղ նախաձեռնութիւնն էր, որը նշանաւորւեց տարազահանդէս մրցոյթով:

 Ներկաներին ողջունեցին օրւայ հանդիսավարուհիներ՝ Նազէ Ասատրեանը, Անի Ղազարեանը եւ Նարէ Վարդանեանը, ովքեր նախ հանդէս եկան Յովհաննէս Թումանեանի «Բարեկենդան» հեքիաթից մի հատւածով, ապա՝ տեղեկութիւններ փոխանցեցին տօնին առնչւող աւանդոյթների ու ծէսերի մասին: Մրցութային բաժնում, որի կազմակերպչական աշխատանքը վերապահւած էր Մշակութային միաւորի վարչութեանը, աւելի քան 70-տարազաւորներ, ներկայացրեցին տարբեր ազգերի ազգային տարազներ եւ իրականացրած հետաքրքիր այլ կերպարներ, որոնց իրաւարար կազմը գնահատեց ըստ լաւագոյն կերպարի, գործադրած ճաշակի, կատարւած աշխատանքի եւ կերպարի մտայղացումի: Իրաւարար կազմը ներկայացնում էին՝ Ալենուշ Մարտոյեանը, Վիոլետ Թորոսեանը, Արսինէ Մարգարեանը եւ Աւենիա Բաղրամեանը: Մինչ իրաւարար կազմի նշանակած գնահատականների ամփոփումը, ոչ մրցութային բաժնում բեմ ելան մեծ թւով տարազաւորներ եւ տարազահանդէսը աւարտւեց պարային համարի կատարմամբ, որից յետոյ յայտարարւեց տարազահանդէս-մրցոյթի յաղթողների անունները, որոնք պարգեւատրւեցին կազմակերպիչների կողմից: 

 Եւ այպէս՝ 

«Գործադրած ճաշակի» յաղթող յայտարարւեցին 

Առաջին՝ Էմիլի Նաւասարդեան

Երկրորդ՝ Թէդի Դաւթեան

Երրորդ՝ Սիսիան Ծառուկեան:

 «Մտայղացում» կարգում ՝ 

 Առաջին՝ Շաղգամ հեքիաթի ներկայացման խումբ

 Երկրորդ՝ Մերլին Միրզայեան

Երրորդ՝Բենիկ Ծատուրեան 

«Կատարւած աշխատանք» բաժնում՝

Առաջին՝ Արթուր Քամարզարեան

Երկրորդ՝ Էմինէ Խուդաբախշեան

Երրորդ՝ Սինթիա Պօղոսեան

«Լաւագոյն կերպար» կարգում՝

Առաջին՝ Սելին Բաղրամեան

Երկրորդ՝ Անի-Քրիստի Աղաբաբայեան

Երրորդ՝ Ալին Վարդումեան:

 Երեկոյի ընթացքում բազմահարիւր ներկաներ ճաշակեցին Երէցների միաւորի վարչութեան եւ ամբողջ անձնակազմի միջոցով պատրաստւած ուտեստեղէնները. միաւորը կազմակերպել էր նաեւ դիմակների վաճառք, իսկ երեխաները առիթ ունեցան կազամկերպւած կրպակներում օրւան համապատասխան դիմայարդարւել եւ լուսանկարւել: 

Դիմայարդարման աշխատանքում համագործակցութիւն էին բերել Մառիէթ Աբէլեանը եւ Վանէ Թորոսեանը:

 Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան 

թղթակից Երանուշ Թահմազեան 

Լուսանկարները՝ հեղինակի