Չորեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 15-ի առաւօտեան ժամը 10:30-ին, «Գրքի  եւ  ընթերցանութեան» օրւայ  առիթով, Շահինշահրի  Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, դպրոցի  տեսչութեան եւ ծնողական  խորհրդի  ուղեկցութեամբ  այցելեցին «Սրբոց Վարդանանց»  դպրոցի  գրադարանը:

Դպրոցի գրադարանում նրանց դիմաւորեցին հայերէն բաժնի փոխտեսուչ Արիս Դաւթեանը եւ գրադարանավարուհի Անահիտ Այւազեանը, ով  պատրաստել էր մի գեղեցիկ հեքիաթ եւ տիկնիկային պատմւածք՝   սաներին  ներկայացնելու  համար:

Գրադարանում մի շարք մանկական հետաքրքիր գրքերի հետ ծանօթանալուց  յետոյ, դպրոցի սաները  հիւրասիրւեցին  եւ  ստացան գեղեցիկ նւէրներ՝ հիւրընկալ դպրոցի պատասխանատուների եւ ծնողական  խորհրդի կողմից: 

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝

Վ. Յարութիւնեան