Ուրբաթ՝ նոյեմբերի 10-ի առաւօտեան, Ս. Ա. Վանք այցելեցին Արեւելքի Ասորի եկեղեցու առաջնորդ Մար Բենեամին եպիսկոպոսը եւ Շահինշահրի Ասորի համայնքի խորհրդի ատենապետը, փոխ-ատենապետը եւ քարտուղարուհին:

Ս. Ա. Վանքի «Ծաղկեայ» դահլիճում հիւրերին ընդունեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Վահիկ Թորոսեանը եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ՝ Մելքոն Շիրւանեանը:

Սկզբում Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը բարի գալստեան խօսք ուղղեց հիւրերին, ապա տեղի ունեցաւ երկկողմ ծանօթութիւն, որից յետոյ Ասորի համայնքի խորհրդի ատենապետը իր շնորհակալութիւնը յայտնեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչին, քահանայ հօրը եւ Համայնքային վարչութեանը՝ մշտապէս իրենց աջակցելու համար: 

Շարունակութեան մէջ Արեւելքի Ասորի եկեղեցու առաջնորդ Մար Բենեամին եպիսկոպոսը զեկոյց ներկայացրեց Թեհրանի առաջնորդարանում Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով եւ հոգեւորականաց դասի ներկայութեամբ տեղի ունեցած հանդիպման վերաբերեալ, որտեղ քննարկւել է միջ-եկեղեցական խորհրդի ձեւաւորման պարագան: 

Հանդիպումն աւարտւեց վերոնշեալ խնդրի շուրջ քննարկում անցկացնելուց յետոյ: