ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, Աղւերանում կայացած Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի արդիւնքներն ամփոփւեցին չորեքշաբթի՝ օգոստոսի 9-ին, որի համաձայն 8-րդ օլիմպիադայի ուժեղագոյն խումբը ճանաչւեց Նոր Ջուղայի «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների գերազանցիկ աշակերտներից կազմւած 8 հոգանոց պատւիրակութիւնը: Պատւիրակութեանը յաջողւեց փայլել օլիմպիադայի հայոց լեզւի, հայ գրականութեան եւ հայոց պատմութեան բաժնում՝ արժանանալով մէկ առաջին, մէկ երկրորդ եւ երեք 3-րդ կարգի դիպլոմների ու մէկ շնորհակալագրի: 

Նոր Ջուղայի աշակերտները յաջողութիւն են արձանագրել նաեւ սոյն միջոցառման շրջագծում անցկացւող երգի եւ ասմունքի մրցոյթներում՝ երգի բաժնում ստանալով  պատւոգիր, իսկ ասմունքում՝ շնորհակալագիր: 

Պատւիրակութեանը՝ որպէս պատասխանատուներ ընկերկցում էին՝ «Քանանեան» դպրոցի ուսուցչուհի Անահիտ Սարհադեանն ու Կրթական խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդը:

Մանրամասնութիւնները՝ հետագայում:

     Թղթակից (Նոր Ջուղա)