Չորեքշաբթի՝ 2017 թ. ապրիլի 19-ի առաւօտեան, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր նկարչութեան աշխատանք՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակին:

Սոյն աշխատանքն իրագործելու համար, դպրոցի պատասխանատուների գեղեցիկ մտայղացումով հրաւիրւել էին սաների հայրերը՝ փոքրիկների հետ համագործակցելու համար, որն աւելի խորհրդաւորութիւն էր հաղորդել կատարւող աշխատանքին: Հայր ու զաւակ իրար կողքի իմաստալից նկարչութիւններ նկարեցին ընդարձակ պաստառի վրայ՝ իրենց պահանջատիրական ոգին արտայայտելու եւ ապրիլեան սուրբ նահատակներին ոգեկոչելու համար: Այդ օրը երեխաները իրենց նախաճաշը ճաշակեցին իրենց հոգատար հայրերի մատուցմամբ:

 
Շահինշահրի Հայ Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝
Վ. Յարութիւնեան