Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ, հինգշաբթի եւ ուրբաթ՝ փետրւարի 16 եւ 17-ի երեկոյեան, ժամը 7:30-ին, Ն.Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, Նոր Ջուղայի ընտրատարածքի 15 թեկնածուները հանդիպեցին ժողովրդի հետ:

Հինգշաբթի օրւայ հանդիպման ընթացքում ելոյթ ունեցան՝ Սեդիկ Այւազեանը, Վահէ Շահիջանեանը, Անուշ Էստիկը (Յովհաննիսեան), Նորւիկ Պօղոսեանը, Նիկիտ Միրզայեանը, Մկրտիչ Աւետումեանն ու Թաթուլ Օհանեանը, իսկ յաջորդ օրը՝ ուրբաթ՝ Արշալոյս Դաւթեանը, Նարինէ Տէր-Գրիգորեանսը, Ռազմիկ Տէր-Գրիգորեանը, Անդրէ Քալանթար-Օհանեանը, Գեղարդ Մանսուրեանը, Արմոնդ Բաղրամեանը, Վազգէն Թահմազեանն ու Վազրիկ Վարդանեանը:

Ծրագրի համաձայն, սկզբում թեկնածուներն առանձնաբար ներկայացրին իրենց կենսագրականն ու ծրագրերը, ապա երկրորդ բաժնում պատասխանեցին ներկաներին յուզող հարցերին:  

Երկօրեայ հանդիպումները վարեց Արթին Մուրադեանը:

Յատկանշական է, որ թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները կայանալու են ուրբաթ՝ փետրւարի 24-ին եւ Նոր Ջուղայի ընտրատարածքից ընտրւելու են 12 պատգամաւորներ: 

Թղթակից՝ Նոր Ջուղա