«Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատօնի «Խմբերգային արւեստի օրեր» բաժնի մեկնարկը կը տրւի օգոստոսի 5-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահում՝ բացման հանդիսաւոր արարողութեամբ: Փառատօնի խմբերգային բաժնին մասնակցելու է նաեւ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ եւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ:  

«Տաթեւ» երգչախումբը Հայաստան է մեկնելու հինգշաբթի՝ օգոստոսի 4-ի առաւօտեան եւ փառատօնի շրջագծում համերգային ելոյթներ է ունենալու հետեւեալ ծրագրով.

Օգոստոսի 5-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահ, բացման հանդիսութիւն.

Օգոստոսի 7-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Գիւմրիի «Արւեստի դպրոց».

Օգոստոսի 8-ի երեկոյեան ժամը 6:00-ին, «Վանաձորի թիւ 1 երաժշտական դպրոց».

Օգոստոսի 10-ի երեկոյեան ժամը 6:30-ին, Երեւանի «Յակոբ Պարոնեան»-ի անւան երաժշտական կոմեդիայի թատրոն, փակման հանդիսութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա)