Յանուն ազգային մարմինների, հոգեւորականաց դասի եւ Թեմի ողջ ժողովրդի, շնորհաւորում ենք գերապատիւ Տ. Անանիա ծայրագոյն վարդապետ Գուճանեանին ձեռնադրութեան բարեբաստիկ առիթով:

Գերպ. Հայր Սուրբն արդէն երկար տարիներից ի վեր Թեմիս հոգեւորականաց դասին մաս է կազմում, ծառայում է Շահինշահրի հայ համայնքում եւ դասաւանդում է Հայագիտական ամբիոնում եւ հայոց դպրոցներում: Նա իր աշխուժ աշխատանքով եւ կազմակերպւածութեամբ մեծ ներդրում է կատարել ընդհանրապէս Սպահանի հայոց թեմում եւ մասնաւորաբար Շահինշահրի հայ համայնքում:

Գերպ. Հայր Սուրբին առողջութիւն եւ յաջողութիւն ենք ցանկանում, եւ մաղթում ենք նորանոր վերելքներ իր ծառայական առաքելութեան մէջ:

 

ԲԱԲԳԷՆ ԱՐՔ. ՉԱՐԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ