Սպահանի հայոց թեմի 60-րդ Պատգամաւորական ժողովի հաշւետու նիստը գումարւեց 2015 թւականի 7, 8 եւ 11 մայիսին՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ ներկայութեամբ Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, շրջանների պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների, ենթամարմինների ներկայացուցիչների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների:

Նիստի բացումը կատարւեց առաջնորդ Սրբազան Հօր «Զգործս ձեռաց մերոց» աղօթքով, որից յետոյ Գերշ. Տէր Բաբգէն արք. Չարեանը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ժողովին ուղղած օրհնութեան գիրը, եւ փոխանցեց իր հայրական պատգամը: Այնուհետեւ համաձայն օրակարգի ներկայացւած տեղեկագրերի շուրջ եղան հարցումներ՝ ուղղւած Պատգամաւորական ժողովի դիւանին, Թեմական եւ Կրօնական խորհուրդներին ու Հաշւեքննիչ մարմնին՝ իրենց միամեայ գործունէութեան կապակցութեամբ եւ հնչեցին ըստ էութեան արտայայտութիւններ գործադիր մարմինների աշխատանքների ուղղութեամբ, որոնց արդիւնքում բարձր գնահատւեց նրանց անցնող տարեշրջանի գործունէութիւնը: Ժողովի յաջորդ գլխի ներքոյ հաստատւեցին Թեմական եւ Կրօնական Խորհուրդների կողմից ներկայացւած առաջարկները եւ քննարկւեց ու հաստատւեց թեմի յաջորդ տարեշրջանի արտակարգ նախահաշիւը:

Վերջում տեղի ունեցաւ Պատգ. ժողովի Դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները: 

Ստորեւ ներկայացնում ենք նորընտիր մարմինների անդամներին՝ իրենց հանգամանքներով:

 
Պատգ. ժողովի դիւան
Պրն. Վարուժ Մինասեան՝...........Ատենապետ
Պրն. Վազրիկ Վարդանեան՝.......Փոխ-ատենապետ
Տկն. Սեդա Այւազեան՝...............Ատենադպիր
Տկն. Սքարլետ Հայրապետեան՝..Ատենադպիր
 
Կրօնական խորհուրդ
Պրն. Վարուժ Մովսիսեան՝..........................Ատենապետ
Հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեան՝...........Փոխ-ատենապետ
Տկն. Արմինէ Փանոսեան՝...........................Ատենադպիր
Պրն. Սաքօ Տէր-Յովհաննիսեան՝................Գանձապահ
Արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեան՝..Խորհրդատու
 
Թեմական խորհուրդ
Պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեան՝....Ատենապետ
Դոկտ. Վաչիկ Հայրապետեան՝.....Փոխ-ատենապետ
Տկն. Քառոլին Դիլանչեան՝...........Առաջին ատենադպիր
Պրն. Արթին Քեշիշեան՝.................Երկրորդ ատենադպիր
Պրն.Նապիկ Մելիքեան՝................Գանձապահ
Պրն. Սարօ Դիլանչեան՝...............Վերահսկիչ հաշւապահ
Պրն. Գառնիկ Բաղդասարեան՝.....Գոյքապահ
 
Հաշւեքննիչ մարմին
Պրն. Ժորժ Հայրապետեան
Պրն. Վրթանէս Մկրտչեան
Օրդ. Քառոլին Յովսէփեան
Դիւան Սպահանի հայոց թեմի
Պատգամաւորական ժողովի
19 մայիսի, 2015