Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Ն.Ջ. Ս. Ամենափրկչեան Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու 350-ամեակի նշման շրջանակներում Նոր Ջուղա ժամանած Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ «Ասպետ»-ի շքանշանով պարգեւատրւեցին Թեմիս վաստակաշատ ազգայիններ՝ Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Գարեգին Մարկոսեանը, Հրայր Շահնազարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը:

Մեծարելով նրանց անգնահատելի դերն ու աւանդը ազգապահպանման գործում, յատկապէս սփիւռքեան դժւարին պայմաններում, յանուն Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի, ազգային մարմինների եւ ողջ ժողովրդի շնորհաւորում ենք այս կարեւոր առիթը, մաղթում ենք նրանց նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ: 

 
ԴԻՒԱՆ  ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
25 հոկտեմբեր 2014