ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԱՆՑ ՈՒ ԴԱՐՁ

Աղբիւր՝ www.alikonline.ir

Թէ Հայաստանում ժողովրդի եւ թէ միջազգային հանրութեան կողմից, Հայաստանի մայիսմէկեան իշխանափոխութեանը տւել են զանազան իմաստալից եւ անիմաստ որակումներ ու գնահատականներ, ինչպէս օրինակ՝ «սիրոյ եւ հանդուրժողականութեան» կամ «թաւշեայ յեղափոխութիւն», «Նոր Հայաստան» եւ «Նոր Հայաստան եւ նոր Հայրապետ», նոյնիսկ որոշ համացանցերում, Նիկոլ Փաշինեանին անւանել են «ազգային առաջնորդ»։

Վազ անցնելով մի շարք անպատասխանատու եւ քինախնդիր անձանց կողմից յօրինւած «Նոր Հայաստան եւ նոր Հայրապետ» անհեթեթ կարգախօսից, պիտի անդրադառանամ «նոր Հայաստան» եւ «ազգային առաջնորդ» որակումներին։

Երկրների քաղաքական-տնտեսական կացութիւնները չեն նորանում կամ բարելաււում ղեկավար անձերի փոփոխութեամբ, այլ փոխւած ղեկավարների կողմից ներկայացւած եւ գործադրւած, երկրի ու ժողովրդի համար բարենպաստ ու շահաւէտ ծրագրերով միայն: Երկրները հիմնովին չեն նորանում, լոկ կոռուպցիայի, չարաշահումների, կեղեքումների եւ անօրինականութիւնների բացայայտումներով, (թէեւ այդ բացայայտումներն էլ խիստ կարեւոր են), եւ տեղի ու անտեղի ձերբակալութիւններով, այլ նպատակասլաց, բազմաբնոյթ եւ ժամանակի հետ համահունչ քաղաքական ու տնտեսական ծրագրերով։ Դժբախտաբար դեռ յայտնի չէ թէ կառավառութիւնը ինչ ուղիով ու ռազմավարութեամբ է ցանկանում իրականացնել երկրի տնտեսութեանը, քաղաքական համակարգի, արտաքին յարաբերութիւնների եւ միւս բոլոր ոլորտների զարգացումը։

Աշխարհի պատմութեան մէջ չկայ նման մի դրւագ, երբ մի ղեկավար դեռ իր ղեկավարութեան հարիւր օրը չլրացրած այն էլ իր կենդանութեան օրօք, նոյնիսկ անպաշտօն եղանակով եւ մի քանի պնակալեզների կողմից, «ազգային առաջնորդ»ի պատւին արժանանայ,(կարծում եմ ինք Վարչապետ Փաշինեանը եւս պիտի նեղանայ նման մի անւանումից): Առհասարակ զանազան երկրների արժանաւոր ղեկավարները, բացառութեամբ մի քանի բռնակալների, յետմահու են «ազգային առաջնորդ»-ի կոչման արժանանում, արդ չգիտես ինչ ասես այդ պնակալեզներին որոնք իրենց ստորաքարշ շողոքորթութեամբ, մեծամտութիւն եւ անբարտաւութիւն են սերմանում նոր իշխանութեան հասած ղեկավարների մտքի մէջ, որը ի վերջոյ հանգելու է բռնապետութեան։

Արդէն Վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ըստ միջազգային աւանդոյթի, պատրաստւում է իր կառավարման 100 օրեայ արդիւնքները ներկայացնի, 17 օգոստոսին գումարւելիք հանրահաւաքին։ Ընդհանրապէս 100 օրեայ կառավարման հաշւետւութիւնը կատարւում է սեղմ շրջանակներում որին հրաւիրւում են մասնակցելու կուսակցութիւնների, ԶԼՄ-ի, զանազան հաստատութիւնների ներկայացուցիչները, օտար յայտնի լրատւամիջոցների թղթակիցները եւ պետական ու դիւանագիտական դէմքեր որտեղ հաշւետւութիւնը վերջանալուց յետոյ, ներկայացրած գործունէութեան շուրջ, տեղի է ունենում հարցումների, պատասխանների եւ քննադատութիւնների մի երկար շարան։

Արդեօք բազմամարդ հանրահաւաքներում հնարւոր է հարցեր ու քննադատութիւներ ուղղել իշխանաւորներին եւ պատասխան ստանալ, բնականաբար պատասխանը ոչ է։ Դէ ուրեմն կազմակերպւելիք հանրահաւաքը, աւելի շատ ցոյց է լինելու եւ ոչ թէ 100 օրեայ կառավարման հաշւետւութիւն։

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Երեւան

04.08.2018 թ․


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

Վերջին Լուրեր

Google-Ը ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 27-ԱՄԵԱԿԸ

Google-Ը ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 27-ԱՄԵԱԿԸ

Google ընկերութեան որոնողական համակարգը Հայաստանի Երրորդ Հանրապետութեան անկախութեան

16-ԱՄԵԱՅ ԹՈՒՐՔ ՏՂԱՅԻ ՀԱՅՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԻՆ

on 22 Սեպտեմբեր 2018
16-ԱՄԵԱՅ ԹՈՒՐՔ ՏՂԱՅԻ ՀԱՅՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԻՆ

 

Յուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամեայ Ումութ Ալի Օզմենի հայրը տղային

ԿԱՐԻՆԷ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՔՐՈՋ ԴԻՄԱՑ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՆՒԻՐԵՑ ՆԱՀԱՏԱԿ ԳՈՒՐԳԷՆ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

on 18 Սեպտեմբեր 2018
ԿԱՐԻՆԷ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՔՐՈՋ ԴԻՄԱՑ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՆՒԻՐԵՑ ՆԱՀԱՏԱԿ ԳՈՒՐԳԷՆ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

 

Թիֆլիսի մէջ մասնակցեցաւ միջազգային մրցաշարքի մը ու յաղթանակ արձանագրեց ատրպէյճանցի Ռենա Սաֆարովայի դէմ

ՄԻՆՉԵՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՒԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՉԵՆ ԿՐՆԱՐ ՀԱՍՏԱՏՒԻԼ

ՄԻՆՉԵՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՒԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՉԵՆ ԿՐՆԱՐ ՀԱՍՏԱՏՒԻԼ

Թուրքիոյ նախագահ Ռոչեփ Թայիփ Էրտողան Պաքուի մէջ մասնակցեցաւ Ատրպէյճանի մայրաքաղաքի

Լուրերի Արխիւ

Նորութիւններ

Տեղեկատու համար 125

Մարտ_Ապրիլ 2018

 

 


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ