Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով Սպահանի հեռուստաալիքի «Զենդեռուդ» ուրբաթօրեայ հեռուստահաղորդման դեկտեմբերի 25-ի ծրագրի հիւրն է եղել Ս. Ա. Վանքի «Արխիւատան» պատասխանատու Թովմա Գալստանեանը:

Ծրագրում թողարկւել է նաեւ Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսեանի եւ Պատգ. Ժողովի գրասենեակի քարտուղար Սօսէ Մարգարեանի հետ ունեցած հարցազրոյցների տեսանիւթը: