Աղբիւր՝ www.asbarez.com

Թեհրանի պետական բժշկական համալսարանի (ԹՊԲՀ) խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀի հետ ապագայ արդիւնաւէտ աշխատանքն ու երկարաժամկէտ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կը տեղադրուի ԹՊԲՀ բժշկագիտութեան պուրակում՝ ի նշան համագործակցութեան եւ բարեկամութեան ինչպէս երկու երկրների, այնպէս էլ բուհերի:

ԵՊԲՀի (Երեւանի պետական բժշկական համալսարան) գիտական խորհուրդը, հաշուի առնելով Թեհրանի պետական բժշկական համալսարանի եղբայրական քայլը, որոշում է կայացրել, որի համաձայն՝ Աւիցենայի արձանը տեղ կը գտնի ԵՊԲՀի կողմից առաջիկայում կառուցուող բժիշկների պուրակում:

Նշենք, որ Թեհրանի պետական բժշկական համալսարանի պատուիրակութեան պաշտօնական այցը ԵՊԲՀ տեղի է ունեցել Մայիսին, որի ընթացքում ձեռք են բերուել երկարաժամկէտ եւ բազմակողմանի համագործակցութեան պայմանաւորուածութիւններ: Նոր ուսումնական տարում նախատեսւում են փոխայցեր, փորձի փոխանակման ծրագրեր, որոնք նոր հեռանկարներ կը բացեն երկու համալսարանների ուսանողների եւ դարմանատների համակարգողների համար: