ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ԼՍԱՐԱՆ Է ԲԱՑՒԵԼ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Երեւանի պետական համալսարանում փետրւարի 12-ին Հայ-Իրանական բարեկամութեան լսարան է բացւել: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան  արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմսաջադին յորդորել է ուսանողներին յաճախ լինել նոր բացւած լսարանում եւ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Իրանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ:

«Որքան լաւ իւրացնէք պարսկերէն լեզուն, այնքան շատ կը կարողանաք օգնել ձեր երկրին: Իրանցիները մեծ ցանկութիւն ունեն Հայաստան այցելելու, ներդրումներ կատարելու այստեղ: Բարձր գնահատէք ուսանողական օրերը, երբ մեծանաք, ափսոսանքով էք յիշելու, եւ աշխատէք շատ ընկերներ ձեռք բերել այս շրջանում, որպէսզի յետոյ կարողանաք միմեանց օգնել»,-նշել է Սաջադին:

ՀՀ-ում Իրանի դեսպանը լսարանին խորհրդանշանական տիկնիկներ է նւիրել:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ