ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՊԱՏԺԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴՐՕՇՆ ԱՅՐԱԾ ՀԱՅԵՐԻՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Լիբանանում Թուրքիայի դեսպան Հաքան Չաքըլը կոչ է արել Լիբանանի վարչապետ Սաադ  Հարիրիին` պատժել Բէյրութում ապրիլի 24-ին հայերի կողմից անցկացւած ցոյցերի ընթացքում թուրքական դրօշն այրողներին. հաղորդում է «Անադոլու» գործակալութիւնը:

Բացի դեսպանից, քննադատող յայտարարութիւններով են հանդէս եկել նաև երկրի թուրքմեն հասարակութիւնը և որոշ թուրքական միութիւններ: