ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՒԱՏԱՐՄԱԳՐՒԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Վրաստանում հաւատարմագրւած շուրջ երկու տասնեակ երկրների դեսպանները յարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Պատւիրակութեան անդամները  եղան Հայոց ցեղասպանութեան թանգարանում, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակի մօտ և լռութեամբ յարգեցին Սուրբ նահատակների յիշատակը:

Պատւիրակութեան կազմում են ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Չինաստանից, Իրանից, Էստոնիայից, Շւեդիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:

Նախատեսւում են նաև այցելութիւններ Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Դեսպանները հանդիպելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինեանի և ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ