ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թէդ Փոն (Թէոդոր Լլոյդ Փո) իր ելոյթում դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը և ԱՄՆ կառավարութեանը կոչ արել ճանաչել այն: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի «Թւիթեր»-ի էջում տեղադրւած տեսանիւթից:

Տեսանիւթում մասնաւորապէս ասւում է.

«Աւելի քան մէկ դար առաջ, երբ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացած էր Եւրոպայում բռնկւած մեծ պատերազմի վրայ, տեղի է ունեցել պատմութեան մեջ  ամենասարսափելի ցեղասպանութիւններից մէկը: Օսմանեան կայսրութիւնը և վերջինիս հետնորդ ներկայիս Թուրքիայի Հանրապետութիւնը միշտ հերքել են այն վայրագութիւնները, որոնք իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ: Մեր սեփական կառավարութիւնը չափազանց երկար ժամանակ է աջակցել Թուրքիային: Մենք թոյլ ենք տւել, որ քաղաքականութիւնը փակի մեր աչքերը 1.5 միլիոն անմեղ հայերի համատարած սպանութեան վրայ, որը կատարւել է օսմանեան թուրքերի կողմից:

Մենք պէտք է պաշտօնապէս ճանաչենք այս սոսկալի հանցագործութիւնը, որպէսզի նման դէպքերի կրկնութիւն թոյլ չտանք: Սա նաև նշանակում է ճնշել թուրքերին, որպէսզի ճանաչեն անցեալում գործած իրենց մեղքերը: Թուրքիան իր բռնապետ առաջնորդի՝ Էրդողանի ղեկավարութեամբ, ապացուցել է, որ բռնատիրական ճնշումներ է կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ: Եւ մենք այսօր տեսնում ենք, որ նա նոյն դաժանութեամբ է վարւում թուրք ժողովրդի հետ, ինչպէս աւելի քան մէկ դար առաջ թուրքերը՝ հայերի հետ: Այսպիսի վարքագիծն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամի և ԱՄՆ-ի ենթադրեալ դաշնակցի կողմից: Սակայն դա է իրականութիւնը»,- ասել է Թէդ Փոն:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ