ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀՈՒՐԻԵԹ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆԸ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքական «Հուրիեթ» պարբերականն անդրադարձել է վերջերս Ստամբուլում լոյս տեսած Մուրադ Աթաշի «Արմինէ. Չարաք լեռան աքսորը» վէպին, որն առնչւում է Հայոց ցեղասպանութեան թեմային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գրքում Մուրադ Աթաշը, հակառակւելով թուրքական պաշտօնական պատմագրութեան պաշտպանած գծին, որի համաձայն` թուրքերը մեղաւոր չեն հայերի հետ կատարւածի համար, ցոյց է տւել Հայոց ցեղասպանութեան գործում Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների մեղաւորութիւնը:

Գրքի հեղինակը «Հուրիեթ»-ին տւած հարցազրոյցում նշել է, որ Հայոց ցեղասպանութեան թեմայի նկատմամբ հետաքրքրութիւնն իր մօտ առաջացել է դեռ դպրոցական տարիներին, երբ այս թեմայով ռեֆերատ է գրել եւ պատժւել ուսուցչի կողմից:

Մուրադ Աթաշը, յետագայում Հայոց ցեղասպանութեան թեմայով այլալեզու աղբիւրներ ուսումնասիրելուց բացի, հանդիպել եւ թեմայի շուրջ զրուցել է նաեւ ցեղասպանութիւնը վերապրած շատ հայերի եւ նրանց ժառանգների հետ:

Մուրադ Աթաշի «Արմինէ. Չարաք լեռան աքսորը» վէպը գլխաւոր հերոսուհի Արմինէի եւ նրա ընտրեալ Ջիւանի սիրոյ պատմութեան միջոցով պատմում է ցեղասպանութեան հետեւանքով խեղւած ճակատագրերի մասին:

 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ