ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԲԱՑՈՒՄԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անւան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցաւ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը։

«Հանրապետական» ստադիոն էին ժամանել 145 քաղաքների պատւիրակութիւնները: Մեծ պատւիրակութիւնով է ներկայացել Ռուսաստանը՝ 368 մարզիկ, ԱՄՆ-ը՝ 308 մարզիկ, Արցախը՝ 298 մարզիկ: Ամենահեռաւոր պատւիրակութիւնը Աւստրիայից է՝ 86 մարզիկով: Ամենափոքր պատւիրակութիւնը Շւեդիան է՝ 1 մարզիկ: Ամենամեծ պատւիրակութիւնը Հայաստանն է առանձին քաղաքներով: Միայն Երեւանի թիմը շուրջ 400 մասնակից ունի, Շիրակի մարզը՝ 177-ը:

Պատւիրակութիւնների շքերթը տեւել է 1,5 ժամ։ Խաղերի ջահը վառել են օլիմպիական չեմպիոն Հրաչեայ Պետիկեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջեանը։

Խաղերի ծրագրում ընդգրկւած է 17 մարզաձեւ: Խաղարկւելու է 105 մեդալային հաւաքածու: Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխաւոր մրցավարը սպորտի վաստակաւոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիէլեանն է:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ