ԷՐԴՈՂԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԱՄԵՆԱՆԵՂԱՑԿՈՏ ՂԵԿԱՎԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

«Լրագրողների պաշտպանութեան միջազգային յանձնաժողովը» «մրցանակներ» է  սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարների համար: Այս մասին փոխանցում է «Ermenihaber»-ը:

Այդ  ղեկավարների մէջ է ներառւել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ստացել է «Ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակը:

Յանհնաժողովը յայտնել է, որ այս մրցանակի պատճառը այն է, որ Թուրքիայի քրէական օրէնսգրքում կայ մի կէտ, որի համաձայն, եթէ ինչ-որ մէկը վիրաւորում է «թրքութիւնը կամ այդ երկրի նախագահին», ապա այդ անձը պէտք է պատասխանատւութեան ենթարկւի: Թուրքիայում այս մեղադրանքով 2016թ.-ին 46 հազար քրէական գործ է յարուցւել:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ