«ՍՈՒՐԲ ԽԱՉ»-Ի 629-ԱՄԵԱՅ ԶԱՆԳԸ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աղթամար կղզու «Սուրբ Խաչ» հայկական եկեղեցու 629-ամեայ զանգը կը վերադառնայ կղզի: Այն յայտնւել էր Իրանում եւ ցուցադրւում էր Ուրմիայի մարդաբանութեան թանգարանում:

«Մենք սկսել ենք բոլոր պատմական յուշարձաններն Իրանից դրանց ծագման երկրներ վերադարձնելու քաղաքականութիւնը»,- յայտնել է Իրանի մշակութային ժառանգութեան, արհեստների ու զբօսաշրջութեան հարցերով վարչութեան փոխնախագահը: