ՆԱԽԱՐԱՐԸ՝ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԵՒ «ՍՓԻՒՌՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանը խօսել է 2018 թւականի «Արի տուն»,  «Սփիւռք ամառային դպրոց», «Իմ Հայաստան»  ամենախոշոր ծրագրերի ճակատագրերի վերաբերեալ: Նախարարն իր ֆէյսբուքեան էջում տեղադրւած տեսաուղերձում նշել է, որ ծրագրերը չեն կասեցւելու, այլ ներկայանալու են նոր ձևաչափով:

«Ծրագիրը կը կրի որոշակի ձևաչափի փոփոխութիւն, այն է՝ «Արի տուն» եւ  «Սփիւռք ամառային դպրոց» ծրագրերը կը համատեղւեն և կը ներկայացւեն նոր ձևաչափով: Դրանք դառնալու են մէկ ծրագիր, որը բաղկացած է լինելու մի քանի դրոյթներից՝ կրթական մասից, վերապատրաստման մասից և ճանաչողական մասից: Ծրագիրը լինելու է 20-օրեայ և նախնական, այն մեկնարկելու է օգոստոսի 10-ից»,- նշել է Հայրապետեանը և յաւելել, որ առաջիկայ 5 օրում վերջնական տեսքի կը բերւեն ծրագրի բովանդակային մասը:

Նախարարը նշել է, որ սփիւռքահայերի մի մասն արդէն իսկ գնել էին աւիատոմսեր յունիս-յուլիս ամիսների ծրագրերին մասնակցելու համար , սակայն նրանց յաջողւեց երկու ամսով հետաձգել տոմսերի ժամկէտները:

«Կան նաև մարդիկ, ովքեր տեխնիկապէս չեն կարողացել յետ վերադարձնել տոմսերը և փաստօրէն կանգնել էին փաստի առաջ: Սակայն բոլոր այն մարդիկ, ովքեր չեն կարողացել տոմսերը յետ վերադարձնել և փոխել ժամկէտները, կստանան պետութեան աջակցութիւնը»,- ասել է Հայրապետեանը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ