ԱՐՑԱԽԵԱՆ ԶԱՐԹՕՆՔԻ 30-ԱՄԵԱԿԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Աղբիւր՝ www.yerkir.am

Այսօր լրացաւ Արցախեան ազգային-ազատագրական շարժման 30-ամեակը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացաւ բազմահազարանոց միջոցառում` նւիրւած Արցախեան շարժման 30-ամեակին, որի ժամանակ ելոյթ ունեցաւ նաեւ  Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը: Միջոցառմանը ներկայ էին Արցախի Հանրապետութեան երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Արցախեան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտօնեաներ, Հայաստանի եւ սփիւռքի ներկայացուցիչներ, հիւրեր արտերկրից:

Միջոցառման  մասնակիցները պաստառներով, դրօշներով, կոչերով,  Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով շարժւեցին դէպի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացաւ  Ղարաբաղեան շարժման 30-ամեակին նւիրւած տօնական միջոցառում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ