«ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԾԱՒԱԼԵԼ ԱՆԿԱՇԿԱՆԴ ՈՒ ԱՆԿԵՂԾ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ», Կ՛ԸՍԷ ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ ԺՈՐԺԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Աղբիւր՝ www.asbarez.com

ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի կարծիքով՝ վերջին օրերի ընթացքում կազմակերպուած զանգուածային բողոքի արարքները ժողովրդի արդարացի պահանջների կուտակման եւ դրանց անուշադրութեան մատնելու արդիւնքն են, որոնք դրսեւորւում են այսօ՛ր: Այս մասին նա ասել է «Խանէ Մելլաթ» լրատուական գործակալութեան հետ զրոյցում:

«Ես ականատես եմ եղել, որ ժողովուրդն իրենց պահանջների իրագործման նպատակով օրեր շարունակ հաւաքուել են խորհրդարանի առջեւ, սակայն ո՛չ ոք ուշադրութեան չի արժանացրել նրանց: Եւ բնական է որ անուշադրութիւնը նման դէպքերի առաջացման առիթ կը դառնայ, իսկ թշնամին էլ կը փորձի նման դէպքերը ծառայեցնել ի՛ր նպատակներին», ասել է պատգամաւորը:

Ըստ նրա՝ վերջին օրերի բողոքի ցոյցերը բազմաբնոյթ են, եւ դրանք անհրաժեշտ է դիտարկել հէնց ա՛յդ դիտանկիւնից. «Կան անձինք, որոնք փորձում են չարաշահել բողոքի ակցիաներն ու անկարգութիւններ սադրել: Միաժամանակ ժողովրդի մեծ մասն էլ ունի որոշակի պահանջներ, որոնց պէտք է ուշադրութիւն դարձնել: Նրանք երբեք սադրանքներին չեն տրւում: Ուրեմն, եթէ այս երկուսին ճիշդ տարանջատենք ու դրանց վերաբերուենք օրէնքի սահմաններում, ապա հաւատացած եմ, որ իրավիճակը շատ արագ կը կարգաւորուի», ասել է նա։

Պատգամաւորը անհրաժեշտ է համարում երկրի ղեկավարութեան նկատմամբ հասարակական վստահութեան վերականգնումը, եւ այդ նպատակով պատասխանատուներին կոչ է անում՝ ժողովրդի հետ ծաւալել անկաշկանդ եւ անկեղծ երկխօսութիւն, որը միանշանակօրէն կը նպաստի հասարակական անդորրի վերականգնմանը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ