Կիրակի՝ 2019 թւականի դեկտեմբերի 8-ի առաւօտեան, Կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եւ «Ս. Ներսէս» եկեղեցիներում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ 1988 թւականի Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհւածների:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը նախագահեց Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցու Ս. Պատարագին ու հոգեհանգստեան կարգին: Նշւած եկեղեցում պատարագեց եւ քարոզեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ «Ս. Ներսէս» եկեղեցում՝ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)