ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ՝ ՍԲ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնն իր ամենամեայ ձեռարւեստի ամառային ցուցահանդէս-վաճառքն այս տարի կազմակերպեց օգոստոսի 19-ից 31-ը, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, որտեղ վանքի թանգարան այցելող իրանցի եւ օտարերկրացի մեծաթիւ զբօսաշրջիկներն առիթ ունեցան ոչ միայն ծանօթանալու բազմաշնորհ հայուհիների ձեռքի աշխատանքին, այլեւ գնելու եւ իրենց հետ տանելու հայկական անզուգական արւեստն արտացոլող նմուշներից, որոնց շարանում աչքի էին ընկնում գործվածքները, սեղանի ծածկոցները, մանկական հագուստները, զարդեղէնն ու տիկնիկները:

Ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ օգոստոսի 19-ի առաւօտեան՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ կազմակերպիչ ընկերութեան վարչութեան նախագահուհի Սանդրա Խուդաբախշեանի: Բացման արարողութեանը ներկայ էին արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, ընկերութեան անդամուհիներն ու հայ համայնքի ժողովուրդը:

Սոյն ծրագրի հասոյթը  ծառայեցւելու է բարեսիրական ու հայրենասիրական նպատակներով ծրագրերին:  

Թղթակից (Նոր Ջուղա)  

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ