ՍՊԱՀԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՔԱՐԱՒԱՆԻ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՒԵՑ ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

 

Հինգշաբթի, օգոստոսի 15-ը՝ Համահայկական 7-րդ խաղերի ութերորդ օրը, դարձեալ փայլուն  յաջողութիւններով աւարտւեց Սպահանի մարզական պատւիրակութեան համար:  Տարօն Բաղումեանը սկաւառականետում մարզաճիւղում, իսկ Վանա Շիրւանեանը 200 մետր վազքում գրաւելով երրորդ տեղը, արժանացան բրոնզէ մեդալների:

Նոյն օրը Սպահանի կանանց բասկետբոլի խումբը 63-29 հաշւով առաւելութեան հասնելով Կահիրէի նկատմամբ՝ թեւակոխեց եզրափակիչ փուլ, իսկ տղամարդկանցը` Ֆրեզնոյի հետ ունեցած հանդիպման արդիւնքում, 60-66 հաշւով պարտւեց իր մրցակցին:

Ուրբաթ՝ օգոստոսի 16-ին, կանանց բասկետբոլի խումբը եզրափակիչ փուլում Գլենդէլի հետ ունեցած հանդիպումը պարտւեց 55-72 հաշւով եւ իր վերջին խաղը պէտք է կատարի մրցաշարի երրորդ-չորրորդ կարգի համար:

Սեղանի թենիսի անհատական մրցոյթների շրջագծում, Սպահանի մարզիկներին յաջողւեց ընդհանուր 64 մասնակիցների միջից դասւել լաւագոյն 32-ի շարքում, սակայն նրանք յաջորդ փուլում մէկ պարտութեամբ հեռացան մրցաշարից:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին՝ պատւիրակութեան պատասխանատուները

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ