ԱՐԵԱՆ ՏՒՉՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՒԵՑ ՍՊԱՀԱՆԻ ԱՐԵԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 104-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ

Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի նախաձեռնութեամբ, կիրակի՝ մայիսի 5-ի առաւօտեան կազմակերպւեց արեան տւչութեան աշխատանքը, որտեղ պահանջատէր հայորդիները ներկայանալով Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում, ոչ միայն մասնակիցը եղան ամենամեայ կարգով կազմակերպւող այս բարեսիրական ակտին, այլեւ բացատրական պաստառի ցուցադրմամբ իրողութիւնն առաւել չափով ծանօթացրին կենտրոնում ներկայ պարսիկ հայրենակիցներին: 

Ընթացքում ոգեկոչման յանձնախմբի նախագահ Զարեհ Ղարախանեանը հանդիպում ունեցաւ կենտրոնի տնօրինութեան հետ, ուր շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ բացատրութեամբ հանդէս եկաւ Հայոց ցեղասպանութեան իրողութեան մասին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ