ՄԻՋԻՆՔԻ ԱՌԻԹՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ


Չորեքշաբթի՝ 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի  «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ «Արեւագալի» արարողութիւնը, ապա Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ միջինքի առիթով: 

Ծրագրում նախ ներկաներին ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը, որից յետոյ Նւարդ Փանոսեանը ելոյթ ունեցաւ առիթին առնչւող աւանդական սովորութիւնների կապակցութեամբ:

Այնուհետու քահանայ հայրն անդրադառնալով Մեծ Պահքի շրջանի կարեւորութեանը, ընդգծեց, թէ այն լաւագոյն առիթն է դէպի Աստւած վերադառնալու եւ  մարդկային բարոյական ու հոգեւոր արժէքները մեր մէջ ամրապնդելու համար: 

Ընթացքում օրւայ առթիւ մաղթանքներով ու շնորհակալական խօսքերով հանդէս եկան  Շահինշահրի հայ համայնքի վարչութեան եւ «Նարեկ» երգչախմբի անդամները, իսկ միութեան անդամուհիները ներկաներին հիւրասիրեցին իրենց պատրաստած բաղարջով ու աւանդական կերակրատեսակներով:

Թղթակից (Շահինշահր)

 
 

 

 

 

 

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ