Աղբիւր՝ www.yerkirmedia.am

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման ձեռքից 7 քրիստոնեայ են փրկել:

Այս մասին յայտնում է «Ակօս» պարբերականը:

Aranews-ի փոխանցմամբ` փրկւածների թւում եղել է երկու հայ ընտանիք:

Փրկւածներից  հայազգի Սաւս Քարաբջեանը Aranews-ի հետ զրոյցում յայտնել է, որ  «Իսլամական պետութեան» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, եւ մուսուլմաններից տարբերւելու համար  ստիպել են դէմքերը բացել:

Հայ կանանցից միւսը` Քարադիժ Քարաջեանը նշել է, որ իրենք ստիպւած են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:

«Կարծես այսօր մենք նորից ենք ծնւել»,- Aranews-ի հետ զրոյցում նշել է նա:

ԻՊ-ի կողմից Ռաքքան գրաւելուց յետոյ տեղի քրիստոնեաների մի մասը տեղափոխւել է քրդերի հսկողութեան տակ գտնւող Հասեքէ, իսկ մի մասը շարունակում է մնալ Ռաքքայում: