Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրէ Աղասին միացել է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշաւին` կոչ անելով դիտել այն: Այս մասին Աղասին տեսանիւթ է հրապարակել թուիթերեան իր միկրոբլոգում:

«Ես այնքան հպարտ եմ տեսնել, որ Քըրք Քըրքորեանի տեսլականը դարձել է իրականութիւն: Օգնէք ինձ պահել Քըրքի «խոստումը»,- նշել է թենիսիստը:

«Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատէր Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը:

Ֆիլմի մասին գրառում է կատարել նաեւ Էլթոն Ջոնը: