Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում գրանցւած ուժեղ երկրաշարժից  յետոյ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակեանը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցաւակցութեան ու մխիթարանքի խօսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթել է շուտափոյթ ապաքինում:

Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախօսազրոյցի ընթացքում Ֆելիքս Ցոլակեանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպէս նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակութիւն:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարաւ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրաւորներ:

Երկրաշարժը զգացւել է նաև ՀՀ Սիւնիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնութեամբ: