Կիրակի՝ 2020 թւականի օգոստոսի 23-ի կէսօրին, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսեանը եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանը այցելեցին 15-րդ շրջանի նորընտիր ոստիկանապետին՝ հրամանատար Շիռանեանին: Այցի ընթացքում քննարկւեցին հայկական թաղամասի ապահովութեան հետ կապւած հարցեր եւ այս ուղղութեամբ երկկողմ համագործակցութեան խոստումներ տրւեց: