Աղբիւր՝ www.yerkir.am

 

Իրանական Mahan Air աւիաընկերութեան ինքնաթիռի մի քանի ուղեւորներ, որոնք Թեհրանից դէպի Բէյրութ էին թռչում, տուժել են օտարերկրեայ կործանիչների հետ բախումից ինքնաթիռի խուսանաւելու ժամանակ. յայտնում է РИА Новости- ն` յղում անելով տեղական հեռուստառադիոընկերութեանը: Դէպքը տեղի է ունեցել Սիրիայի օդային տարածքում: Ըստ իրանական կողմի` կործանիչները մօտեցել են իրանական օդանաւին եւ փորձել են ստիպել նրան վայրէջք կատարել:

Թեհրանում նշում են, որ կործանիչը եղել է ամերիկեան:

«Ինքնաթիռի օդաչուի եւ երկու կործանիչների օդաչուների միջեւ բանակցութիւնների ընթացքում եւ անվտանգ հեռաւորութիւնը պահպանելու անհրաժեշտութեան մասին նախազգուշացումից յետոյ, նրանք իրենց ներկայացրել են որպէս ամերիկեան», - ասաց Թեհրանը:

Ուղեւորատար ինքնաթիռը ի վերջոյ վայրէջք կատարեց օդանաւակայանում: Տուժածներին օգնութիւն է ցուցաբերւել:

Սիրիայի օդային տարածքում կործանիչների ագրեսիւ պահւածքի պատճառները չեն յստակեցւել: Թեհրանը սպառնացել է «քաղաքական եւ իրաւական միջոցառումներ» ձեռնարկել դէպքի հանգամանքները քննելուց յետոյ: