Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

WhatsApp մեսենջերի հեղինակները կրկնապատկել են աուդիօ եւ վիդէօզանգերի ժամանակ մասնակիցների առաւելագոյն քանակը:

Եթէ նախկինում միաժամանակ աուդիօ կամ վիդէօզանգերին կարող էր մասնակցել 4 մարդ, ապա այժմ այդ թիւը հասել է 8-ի:

Նոր սահմանաչափը դեռեւս հասանելի է միայն iOS և Android օպերացիոն համակարգերում առկայ մեսենջերի տեստային տարբերակում:

Աուդիօ եւ վիդէօոզանգի ընթացքում մասնակիցներին աւելացնելու գործընթացը մնացել է նոյնը. անհրաժեշտ է նոր խմբային զանգ ստեղծելու կոճակը սեղմել, ապա ընտրել ձեւաչափը (աուդիօ կամ վիդէօ) եւ աւելացնել օգտատէրերին: