Աղբիւր՝ www.yerkir.am

Վրաստանում  ադրբեջանցի Օրհան Աբասի դէմ քրեական գործ է յարուցւել «Ահաբեկչութեան կոչ» յօդւածով. յայտնում է Русарминфо-ն:

Բանն այն է, որ նա  Facebook սոցիալական ցանցում 2016 թւականի ապրիլեան պատերազմի օրերին գրառում է արել և  դիմել  Վրաստանում բնակւող արդբեջանցիներին՝  կոչ անելով բողոքի ակցիա անցկացնել Վրաստանում Հայաստանի դեսպանատան առջև և հայկական դրօշ այրել:

Ըստ Աբասի`  2016 թւականի ապրիլին իրեն հրաւիրել են հարցաքննութեան, ապա յայտնել, որ իր դէմ քրեական գործ է յարուցւել:

2018-ի մայիսին տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը: Աբասն ազատ է արձակւել 6 հազար լարի գրաւի դիմաց: Քրեական գործով վերջին նիստն անցկացւել է յունիսի 20-ին, որի ընթացքում դատախազը նրա համար առաջարկել է պատիժ՝ 2-6 տարի ազատազրկման տեսքով: